воскресенье, 24 апреля 2011 г.

Միջոցառում ,,Մշակութային խճանկար,,

Ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին դպրոցում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Այս տարի կազմակերպվեց միջոցառում ,,Մշակութային խճանկար,, խորագրով: Իսկ ապրիլի 15-ին հ.153 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` ,,Մենք քո մասնիկն ենք Ֆրանկոֆոնիա,, խորագրով, որին մասնակցում էին մայրաքաղաքի 4 դպրոցներ, այդ թվում` հ.186 դպրոցը:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի դեսպան` պ. Ռեյնոն, Շվեյցարիայի դեսպան պ. Օբոլենսկին, Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան պ. Տեր-Ստեփանյանը, Օրանժ Արմենիա նախագահ պ. Դյութուան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետ տ. Գայանե Սողոմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության ավագ մասնագետ Ս. Գասպարյանը, դպրոցների տնօրեններ:
Միոցառումը շատ ջերմ ու անմոռաց պահեր պարգևեց հանդիսատեսներին, իսկ Ֆրանսիայի դեսպան պ. Ռեյնոն իր ելույթում հատուկ նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը մեծ շուքով և շատ ուրախ է նշվում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...