среда, 29 февраля 2012 г.

Այցելություն Դելֆինարիում

Փետրվարի 16-ին 3բ դասարանը եղավ Դելֆինարիումում: Նրանք ականատեսը եղան մի հրաշալի ներկայացման՝ արհեստավարժ մարզիչների, 4 դելֆինների և 2 փոկերի մասնակցությամբ: Այդ խելացի կենդանիները ցուցադրեցին իրենց երգելու, պարելու, նկարելու կարողությունները: Երեխաները նաև իմացան տեղեկություններ դելֆինների մասին՝ այն, որ նրանք կաթնասուններ են, չնայածապրում են ջրում, բայց օդ են շնչում: Դելֆիններն ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15-40 կենդանի: Դելֆինները սնվում են ձկներով, փափկամորթներով: Նրանք միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցի նմանվող ձայներով:
Աշակերտները շատ տպավորված էին և ոգևորված: Նրանք հասկացան, թե ինչ զարգացած կենդանիներ են դելֆինները, և կարող են դառնալ մեծ բարեկամներ:



Հովհ. Թումանյանի 143-ամյակը

2ա դասարանի աշակերտները մեծ շուքով նշեցին մեծ բանաստեղծի ծննդյան օրը: Նրանք նախ պատմեցին հեքիաթի մասին, նշեցին թե ովքեր են լինում հհերոսներ, ինչպես է այն ավարտվում և ինչ է սովորեցնում: Այնուհետև դուռը թակեց փոստատարը և նամակներ է բերում յուրաքանչյուր շարքի համար:
Երեխաները պատմեցին Թումանյանի կյանքն ու գործունեությունը, խոսեցին նրա ստեղծագործությունների մասին: Աշակերտները երգեցին ,,Կաքավի գովքը,, երգը, որից հետո ցուցադրեցին իրենց սիրած հեքիաթից մի հատված, պատմեցին, առանձնացրեցին իրական և ոչ իրական դեպքերը: Բեմականացրեցին Հովհ. Թումանյանի ,,Պոչատ աղվեսը,, հեքիաթը: Վերջում իրար նվիրեցին իրենց պատրաստած Թումանյանի հեքիաթների գրքեր:

понедельник, 26 декабря 2011 г.

Գալդ բարի նոր տարի

Հ. 186 դպրոցում ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին ամանորին նվիրված միջոցառում էր: Աշակերտները հանդես եկան ,,Անտառում ապրող գազանները,, բեմականացմամբ:
Ձմեռ էր, ձյուն չկար: Ձնե թագուհու կախարդական փայտիկի օգնությամբ թափվեցին ձյան փաթիլները: Շլդիկը հագուստ չուներ: Նա գնաց դերձակ արջուկի մոտ, բայց վերջինս հրաժարվեց կարել, քանի որ շլդիկը շատ մեծ գրպաններ էր ուզում: Հուսահատված շլդիկը գնաց վարպետ ոզնու մոտ և ստացավ իր ուզածը:
Գազանիկները հավաքվում են, գնում Ձմեռ պապիկին դիմավորելու, որը գալիս է ձյունանուշի հետ: Սկսվում է ուրախ երգն ու պարը: Դե ձմեռ պապն էլ ձեռնունայն չէր եկել, իր հետ բերել էր բազում նվերներ: Երեխաները շատ գոհ էին և ուրախ:

воскресенье, 25 декабря 2011 г.

Շախմատի մուտքը դպրոց



       2011թ.-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ինքնատիպ միջոցառում, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից տիկին Բարսեղյանը, ինչպես նաև հայտնի շախմատիստներ՝ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, շախմատի վարպետության թեկնածու Հենրիկ Փաշայանը, Երևան քաղաքի շախմատի պատասխանատու Տիգրան Գասպարյանը և այլոք:
  Միջոցառումը սկսվեց երկրորդցիների հանդիսավոր մուտքով: Դպրոցի սաները անդրադարձան շախմատի պատմության և զարգացման ընթացքին, պատմական ակնարկ ներկայացրեցին ազնվական խաղի անցած ճանապարհի վերաբերյալ: Երրորդ դասարանի մի խումբ աշակերտներ թատերական բարձր կատարողականությամբ հետաքրքիր բեմադրությամբ կարևորեցին շախմատի դերը որպես մտքի զարգացման ինքնատիպ միջոց: Առանձնապես հետաքրքիր էր ,,շախմատի խաղաքարերի,, պարը, որը իր գեղեցկությամբ զարդարեց միջոցառումը:


вторник, 11 октября 2011 г.

Ճանաչելով սիրենք Երևանը



Հոկտեմբերի 9-ը աշնան արևոտ օրերից մեկն էր: 8բ դասարանի աշակերտները դասղեկ Է. Սահակյանի և ծնողների ուղեկցությամբ որոշեցին շրջել Երևանի փողոցներով: Արդյունքում նրանք ճանաչեցին հայ մեծերի արձանները, քաղաքի գողտրիկ անկյունների մի մասը: Երգեցին Կոմիտասի և Սայաթ Նովայի արձանների մոտ: Նկարվեցին Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի արձանների մոտ:
Նկարվեցինք նաև Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի մոտ: Ինչպես ժամանակին Փարիզում Ժակ Շիրակի հովանավորությամբ տեղադրվել էր յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական Կոմիտաս վարդապետի արձանը, այնպես էլ Երևանում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղադրվեց Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանը:


















понедельник, 9 мая 2011 г.

Միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին

Add caption

2011թ.-ի մայիսի 5-ին հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, թաղապետարանի կրթության վարչության աշխատակիցներ, ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության և դպրոցի կառավարման խորհրդի անդամներ, Գարեգին Նժդեհի թոռնուհի Էսֆիրա Տրդատյանը, Ռազմական ինստիտուտի մի խումբ սաներ ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Միջոցառումը հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր, ոգեկոչման մի գեղեցիկ արարողություն: Լեփ-լեցուն դահլիճը հուզմունքով ու ծափերով էր ընդունում յուրաքանչյուր ելույթ: Առանձնապես տպավորիչ էին ցուցադրվող կադրերը, որոնք ներկայացնում էին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, Շուշիի ազատագրմանն ու Արցախյան պատերազմում մեծ ներդրում ունեցած ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության գործունեությունը և անդամ մարտիկներին: Հանդիսության մասնակիցներին ողջյունեցին ու ջերմ խոսքեր ասացին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Բարխուդարյանը, դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը:
Related Posts Plugin for WordPress, Blogger...