понедельник, 9 мая 2011 г.

Միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին

Add caption

2011թ.-ի մայիսի 5-ին հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, թաղապետարանի կրթության վարչության աշխատակիցներ, ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության և դպրոցի կառավարման խորհրդի անդամներ, Գարեգին Նժդեհի թոռնուհի Էսֆիրա Տրդատյանը, Ռազմական ինստիտուտի մի խումբ սաներ ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Միջոցառումը հայրենասիրության մի յուրատեսակ դաս էր, ոգեկոչման մի գեղեցիկ արարողություն: Լեփ-լեցուն դահլիճը հուզմունքով ու ծափերով էր ընդունում յուրաքանչյուր ելույթ: Առանձնապես տպավորիչ էին ցուցադրվող կադրերը, որոնք ներկայացնում էին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, Շուշիի ազատագրմանն ու Արցախյան պատերազմում մեծ ներդրում ունեցած ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության գործունեությունը և անդամ մարտիկներին: Հանդիսության մասնակիցներին ողջյունեցին ու ջերմ խոսքեր ասացին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, ,,Անմար կրակներ,, հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Բարխուդարյանը, դպրոցի տնօրեն Մարինե Քոչարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...